«Վրաստանում ունենք կեսմիլիոնանոց հայ համայնք, այդ թվում նաեւ Ջավախքը, այնպես որ մեզ համար էական է, որ իրենց գործունեության մեջ լինեն ավելի դեմոկրատ, հեռատես, որը նաեւ կբխի Վրաստանի շահերից»:
Տերյանասեր այս ազգընտիրը պոեզիան սիրելու ընթացքում մեկ-մեկ էլ չի ալարում եւ քաղաքականության մասին է դատողություններ անում: Բայց, ինչպես երեւում է, այնքան էլ հաջող չի ստացվում: Դատե՛ք ինքներդ. մարդը խոսում է Վրաստանում հայ համայնքի մասին եւ ասում, որ լավ կլինի՝ նոր իշխանությունները լինեն ավելի դեմոկրատ ու հեռատես, որը կբխի Վրաստանի շահերից: Մի հարցնող լինի՝ ինչու եք խուսափում գոնե Հայաստանում «թաքուն» խոսել Հայաստանի շահերի մասին: Չէ՞ որ Դուք ԱԺ եք մտել ջավախահայության խնդիրները բարձրացնելու եւ նրանց շահերը ներկայացնելու համար: