Ուզբեկստանի նախագահը մայիսի 9-ին կլինի Մոսկվայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը կմասնակցի Մոսկվայում Հայերնական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնակատարություններին, այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Սույն հայտարարությամբ Ուշակովը հերքել է Տաշկենտի «Նոր դար» թերթի կատարած հայտարարությունը: Թերթը, հղում կատարելով Կարիմովի մամուլի ծառայությանը, հայտնել էր, որ վերջինս չի ժամանելու Մոսկվա, այլ ակտիվ մասնակցություն կունենա հանրապետական միջոցատումներին:

Հավելենք, որ Եվրոպական երկրների մեծ մասն ու ԱՄՆ-ն մերժել են մայիսի 9-ի զորահանդեսին մասնակցելու Ռուսաստանի առաջարկը: Նկատենք, որ ԵՏՄ անդամ երկրներից Բելառուսը ևս հրաժարվել է մասնակցել զորահանդեսին:




Լրահոս