
«Թուրքական հոսք» գազատարը շահագործման կհանձնվի 2016 թ դեկտեմբեր ամսին: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում կատարելով «Գազպրոմին»:
Համապատասխան համաձայնագիրը ձեռք է բերվել «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերի ու Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի միջև:
«Այսօր չափազանց կառուցողական ու կարևոր բանակցություններ են կայացել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016 թ դեկտեմբեր ամսին «Թուրքական հոսք» գազատարը շահագործման հանձնելու ու գազի մատակարարման շուրջ: «Գազպրոմը» «Թուրքական հոսքի» իր աշխատանքի գրաֆիկը կիրականացնի ելնելով այսօրվա պայմանավորվածություններից»,- հայտարարել է Միլերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ «Թուրքական հոսք» գազատարի կառուցումը հետաձգվում է: