Ռուսաստանը չեղարկել է ևս մեկ հակաթուրքական արգելք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի կառավարությունը չեղարկել է Թուրքիայից սոխի, կաղամբի, բրոկոլիի և մեխակի մատակարարման արգելքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ կառավարության կայքին:

«Պատժամիջոցների ցուցակից հանվել են մի շարք ապրանքներ: Մասնավորապես, բացառվել են մեխակը, սոխը, կաղամբը, բրոկոլին և մի շարք այլ ապրանքներ»,-ասվում է կայքում տեղակայված փաստաթղթում:

2016թ. հունվարի 1-ից ռուս-թուրքական հարաբերությունների սրման ֆոնին՝ Ռուսաստանը Թուրքիայից մատակարարվող գյուղատնտեսական մթերքների վրա արգելք դրեց: Ցուցակում էին հայտնվել մի շարք մրգեր և բանջարեղեն:

2016թ. հոկտեմբերին Ռուսաստանը մասնակիորեն չեղարկեց թուրքական գյուղատնտեսական ապրանքների էմբարգոն (կորիզային և ցիտրուսային մի շարք մրգեր):




Լրահոս