Վերնիսաժի կրակոցների գործով մեղադրողը փոխում է «Յուվեցի Կարոյի» փեսայի մեղադրանքը. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» լրատվականի հաղորդմամբ` Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատախազ Հարություն Սարգսյանը Վերնիսաժում անցյալ տարի տեղի ունեցած կրակոցների, մարմնական վնասվածքներ հասցնելու գործով հրաժարվեց Գոռ Առաքելյանին առաջադրված նախկին մեղադրանքից եւ նրան առաջադրեց նոր մեղադրանք՝ ապօրինի զենք պահել, տուժողներին դիտավորությամբ մարմնական վնասվածք հասցնել, իսկ Քրեական օրենսգրքի նախկինում առաջադրված 34/104 (սպանության փորձ) հոդվածը փոխվեց դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու հոդվածով:

Վերնիսաժում հրազենային վնասվածքներ ստացած Ալվինա Բադալյանը, Մնացական Սարգսյանը եւ Մյասնիկ Հայրապետյանը հերթական անգամ դատական նիստին չէին մասնակցում, իսկ պաշտպանական կողմից իրենց դիրքորոշումն արտահայտելու համար 10 րոպե դադար վերցրեց Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում




Լրահոս