
Գերմանական Kicker պարբերականը հայտնում է, որ Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը շարքից դուրս է մնացել:
Նա սրունքաթաթի վնասվածք էր ստացել մարտի 11-ին և ընթացիկ մրցաշրջանում այլևս չի օգնի իր թիմին: «Շատ տխուր եմ: Այնքան շատ եմ աշխատել խաղադաշտ արագ վերադարձի համար, բայց սրունքաթաթի վնասվածքն անհանգստացնում է», – նշել է նա: