Գայանե Առուստամյանը տարվել է ոստիկանության բաժին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը սոցցանցի իր էջում գրառում է արել, որում հայտնել է, որ նախկին լրագրող Գայանե Առուստամյանը տարվել է ոստիկանության բաժին:

«Ուրեմն Գայանե Առուստամյանին տարել են Կենտրոն ոստիկանություն
ինչու համար, չգիտեմ, ինչ հիմնավորմամբ, հայտնի չէ, բայց այդ ՏԱՆՈՂՆԵՐԸ լակոտներ են, եթե չեն ներկայացել, չեն ասում, թե ինչու համար են Գայանեին տանում ոստիկանության բաժին..»,-գրել է նա:

Հայտնենք, որ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ Առուստամյանի նկատմամբ կատարվել է «վարչական բերում»։ Արձանագրություն է կազմվել վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 172.2 հոդվածի հատկանիշներով՝ ոստիկանին վիրավորելը։




Լրահոս