Վարդան Այվազյանի եղբորը «Գազպրոմ-Արմենիայի» գլխավոր մեխանիկ նշանակելու նախաձեռնությունը տապալված է. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Աժ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի եղբորը «Գազպրոմ-Արմենիայի» գլխավոր մեխանիկ նշանակելու նախաձեռնությունը այս պահի դրությամբ տապալված է: «Գազպրոմ-Արմենիայի» տնօրինությունը Այվազյանի եղբորն արդեն ներկայացրել էր աշխատակիցներին, նա արդեն գնացել էր և ուսումնասիրել իր աշխատասենյակը:

Նախկին գլխավոր մեխանիկին էլ ազատել էին այդ պաշտոնից, թեև ընկերությունը այդ տեղեկությունը պաշտոնապես չէր հաստատում: Ըստ մեր տեղեկությունների, նախաձեռնությունը տապալվել է մամուլի հրապարակումից հետո: «Հժ»-ն գրել էր, որ Աժ գազային ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հանձնաժողովի եզրակացությունը հնարավորինս սվաղելու համար պարգևատրում է ստացել եղբոր պաշտոնի տեսքով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս