Ժիրայր Սէֆիլյանն առանձնակի գնդի հրամանատար չի եղել. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երկրապահի օրվա կապակցությամբ Եռաբլուր ազգային պանթեոն է այցելել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Լրագրողների հարցին` ինչպիսի վիճակում է այսօր գտնվում ԵԿՄ-ն, արդյոք փոփոխությունների կարիք ունի, նախարարը պատասխանել է, որ այս տարիների ընթացքում Երկրապահն ապացուցել է, որ ինքը զարգացող կառույց է, և այսօր նրա ծավալած ամենամեծ գործունեությունը ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ մատաղ սերնդին կրթելն է. «ԵԿՄ-ն` Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, աշխատում է, և կարծում եմ, որ նրանք հայրենիքին նվիրյալ այնպիսի անձնավորություններ են, որ կշարունակեն աշխատել երկրի կազմավորման համար»:

Անդրադառնալով ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանի կալանավորման դեպքին` նախարարը նշել է, որ իրենց մարտական ընկերներից յուրաքանչյուրի մասին իրենք մտածում են, բայց միևնույն ժամանակ ինքը կարծում է, որ Հայաստանը կազմավորված երկիր է, և եթե ինչ-որ ձերբակալություն եղել է, ուրեմն` խնդիրների հետևանքով են եղել. «Հարցը պետք է տալ այն կառույցներին, որոնք ձերբակալել են: Ժիրայր Սէֆիլյանը առանձնակի գնդի հրամանատար չէ: Նա եղել է հրամանատար Շուշիում տեղակայված 77-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակի»:

Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս