Քիչ առաջ իր մահկանացուն կնքեց ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` քիչ առաջ իր մահկանացուն կնքեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը։ Նա երկար ժամանակ տառապում էր մի քանի հիվանդություններով, և բժիշկները աշխարհի տարբեր երկրներում փրձում էին փրկել նրա կյանքը:

Հավելենք, որ գեներալն իր մահկանացուն կնքել է Իզմիրլյան բժշկական կենտրոնում։

Գեներալ Սեյրան Սարոյանը արցախյան ազատամարտի մասնակիցներից էր, սպարապետ Վազգեն Սարգսյանի զինակիցը: 1985-1987 թվականներին Սեյրան Սարոյանը ծառայել է խորհրդային բանակում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը, հետագայում «Արծվիկ-10» գումարտակը մարտնչել են Քարվաճառ, Քաշաթաղի, Կովսականի ազատագրման ճակատամարտերում։ 1993 թվականից մինչև 2007 թվականը եղելէ ՀՀ զինված ուժերում գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա 4-րդ կորպուսի հրամանատար։

«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am֊ի խմբագրակազմը ցավակցություն է հայտնում Սեյրան Սարոյանի ընտանիքի անդամներին և հարազատներին։




Լրահոս