«Եթե ընդհանուր շահեր լինեն` կհամագործակցենք». Միքայել Մելքումյանը Եռյակ ձևաչափն ավարտված է համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական բարեփոխումների հետ կապված ԲՀԿ-ն մնում է իր տեսակետին: Մենք արձանագրել ենք, որ չի բացառվում, որ լինի կիսանախագահական տարբերակի տեքստ և դրա հիմնական շարժառիթն այն  է, որ ԲՀԿ-ի կարծիքով կիսանախագահական համակարգի բարելավման խնդիր կա: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով` իրենց առաջարկությունները պատրաստ են, սակայն դրանք կներկայացնեն այն դեպքում, եթե լինի կիսանախագահական կառավարման համակարգի վերաբերյալ տեքստ:

Լրագրողի հարցին` Եռյակ ձևաչափը վերջնական ավարտվա՞ծ կարելի է համարել, Մելքումյանը նշեց. «Եռյակի այլև չգործելու մասին ԲՀԿ-ն որևէ հայտարարություն չի արել, բայց ունենք այն, ինչ ունեք: Այս նոր պայմաններում եթե կլինեն նոր շահեր, մենք կքննարկենք և կհամագործակցենք»:




Լրահոս