Ֆլոյդ Մեյվեզերը հայտարարել է, որ փոխել է իր կարծիքն ու այլևս չի ցանկանում ռևանշ մենամարտ անցկացնել Մենի Պակյաոյի հետ:
«Ես մտափոխել եմ, քանի որ նա անհաջողակ է ու վախկոտ: Եթե դու պարտվել ես, ապա ընդունիր պարտությունդ ու ասա` «Մեյվեզեր, դու ավելի լավ մարտիկ էիր»,- ասել է նա Showtime հեռուստաալիքի եթերից:
Ֆլոյդը նաև նշել է, որ մենամարտի ժամանակ չի զգացել, որ Պակյաոյի ձեռքի հետ ինչ-որ բան այն չէ:
«Բացարձակ ոչ,- ասել է Մեյեզերը: – Նա արագաշարժ էր: Նրա ձախ ձեռքն արագ էր գործում, նրա աջ ձեռքը արագ էր գործում, և նա երկու ձեռքով էլ արագ ու ուժեղ էր հարվածում: Արդարացումներ, արդարացումներ, արդարացումներ: Ես չեմ պատրաստվում խաբնվել դրան… Նա պարտվել է: Նա գիտի, որ պարտվել է: Ես կորցրեցի նրա հանդեպ հարգանքս այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ»: