Խնջույքի ժամանակ հատակը փլվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Թալահասի քաղաքի Seminole Grand բնակելի համալիրի շենքերից մեկում 100 մարդու մասնակցությամբ կազմակերպված երեկոյի ժամանակ հատակը փլվել է: Հարեւաններն աղմուկ եւ գոռգոռոց են լսել, դուրս եկել փողոց եւ օգնություն կանչել: Հատակը փլվելու արդյունքում առաջին հարկում գտնվող մարդիկ աննշան վնասվածքներ են ստացել: 7 մարդու ստիպված են եղել տարհանել հատուկ տեխնիկայի միջոցով, քանի որ նրանք չեն կարողացել ինքնուրույն դուրս գալ շենքից,-գրում  է LifeNews-ը: Ավելի քան 55 մարդ կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 




Լրահոս