
Ռուս վերլուծաբւսն Միխայիլ Լեոնտևը, որը ռուսական քաղաքական շրջանակներում համարվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսափողը, երեկ բավական կտրուկ հայտարարություններ է արել ՀՀ հասցեին. “Եթե չլիներ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, Հայաստանը չէր լինի քարտեզի վրա”: Ավելին, Լեոնտևը հիշեցրել է ՀՀ տնտեսության վիճակի վրա ՌԴ ունեցած ազդեցության մասին ու խոսքը եզրափակել այսպես. “Եվրասիական միությանը ՀՀ անդամակցությունն այլընտրանք չունի, և դա անխուսափելի է, ինչպես տարվա եղանակները”: Այլ կերպ ասած` ՌԴ-ն առայժմ միջնորդավորված, բայց հստակ հասկացնում է ՀՀ իշխանություններին` վերջնականապես կողմնորոշվել Եվրասիական միավորմանն անդամակցելու հարցում` միաժամանակ ակնարկելով այդ առաջարկից հրաժարվելու դեպքում բոլոր հնարավոր վտանգների մասին: