Հասարակությունը գնալով ավելի ակտիվորեն է բաժանվում ծխողների և չծխողների խմբերի: Այս երկու շրջանակները կարող են շարունակել պայքարել միմյանց միջև կամ էլ պարզապես հաշտված ապրել իրար կողք կողքի:
Այսպես, սովորական ծխողի կարելի է հանդիպել ամենուր, չնայած ծխելու սպանիչ հատկությունների մասին անընդհատ հիշատակության, նա իրեն բավականին լավ է զգում: Գրեթե յուրաքանչյուր ծխող կյանքում գոնե մեկ անգամ խոսք է տվել, որ թողնելու է ծխելը: Սակայն նա պարբերաբար զգում է նիկոտինային թույնի պակասը:
1. Նա էլ ավելի մեծ ուժգնությամբ է սկսում ծխել, երբ ընդհատում են նրա մենախոսությունը: Ընդ որում, այդ ժամանակ նա նմանվում է կատվի, որ մլավոցի ընթացքում սկսում է լպստել ինքն իրեն:
3. Այստեղ ծխելը արգելվո՞ւմ է: Անիծվածներ, փոխարենը մենք կաղտոտեն ձեր բնությունը… այդպես մտածելով նա դուրս է գալիս «մաքուր» օդին ծխելու:
3. Նա ցանկացած առիթի համար կրակայրիչ ունի, և նա պարբերաբար մոռանում է իր կրակայրիչները այնտեղ, որտեղ լինում է:
4. Եթե ծխողները այդքան մոռացկոտ չլինեին, ապա, վաճառելով իրենց կրակայրիչները և մոխրամանները, նոր մեքենա ձեռք կբերեին:
5. Որպեսզի նա դրժի չծխելու մասին իր խոստումը, նա կարող է այնպիսի կրեատիվ գաղափարներ հորինել, որ յուրաքանչյուր դիզայներ կնախանձի նրան:
6. Նրա կարծիքով` ծխելը հանգստացնում է: Մյուսների կարծիքով` ավելի լավ է փոքր-ինչ ջանք գործադրել և ավելի ճշմարտանման հեքիաթ հորինել:
7. Կյանքում գոնե մեկ անգամ նա ձեզ էլ ցույց տված կլինի ծխե օղակների «անկրկնելի» հնարքը: Լավ, համաձայն ենք, այնքան էլ լավ չի ստացվել, բայց նա փորձում էր, չէ՞:
8. Ձեր ծխող ընկերոջ համար միևնույնն է, թե դուք ինչ եք մտածում ծխախոտի վնասակար հատկությունների մասին: Նա հաստատ գիտի, որ իրեն փորձում են խաբել կամ էլ պարզապես նախանձում են:
9. Փոխարենը նա շատ բարեհամբյուր է ծխելու իր ընկերների հետ: Նրանք բոլորը իրար լավ են հասկանում:
10. Մինչև ձեր ընկերը կխոստովաներ, որ ծխում է, դուք դա զգացել եք հոտից:
11. Դուք կարդում եք հոդվածներ այն մասին` որքան հեշտ է ծխելը թողնելը, իսկ ձեր ընկերը` ոչ:
12. Ձեր շքամուտքը դարձել է նրա ծխարանը:
13. Գոռալ ծխող ձեր ընկերոջ վրա, անիմաստ է: Ավելի լավ է ժխտացեք` կարդալով մեր հոդվածը: