
Կոստա Ռիկայում 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնը գտնվել է երկրի մայրաքաղաքից 145 կմ արեւմուտք` զբոսաշրջային թաղամասի հարեւանությամբ: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: Գիտնականները հայտնել են, որ ստորերկրյա ցնցումների արդյունքում ցունամի, ամենայն հավանականությամբ, չի լինի: Կոստա Ռիկայում ավերիչ երկրաշարժ տեղի էր ունցել 2009-ի հունվարին` Սան Խոսեից ընդամենը 35 կմ հեռու: Տարերքը նվազագույնը 35 մարդու կյանք էր խլել, տասնյակ մարդիկ անհետ կորել էին: