ՈւԵՖԱ-ի ֆինանսական fair play-ը խախտելու համար Միլանի «Ինտեր»-ը պետք է վճարի 20 միլիոն եվրո, իսկ «Մոնակո»-ն՝ 13 միլիոն եվրո:
Ակումբները պարտավորվել են առաջիկա մրցաշրջաններում պահպանել առանց դեֆիցիտի բյուջե եւ գործունեության մեջ բացառեն ֆինանսական կորուստները: Եվրագավաթային մրցաշարերում «Ինտերը» կհայտավորի 21, «Մոնակոն»՝ 22 խաղացող:
«Ինտեր»-ը պարտավոր է վճարել 6 միլիոնը, իսկ մնացած մասից կազատվի որոշակի պահանջներ իրականացնելու դեպքում: