կնոջ համար կատարյալ օրվա գրաֆիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բրիտանացի հոգեբանները բավական ուշագրավ մի հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում կարողացել են կազմել միջին վիճակագրական կնոջ համար կատարյալ օրվա գրաֆիկը, հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով Journal of Economic Psychology ամսագրին։
Հարցմանը մասնակցել է  900-ից ավելի աշխատող կին, որոնց մեծամասնությունը խոստովանել է, որ չի սիրում աշխատել և օգտվել հասարակական տրանսպորտից։ Նրանք նշել են, որ երջանիկ են զգում, երբ գտնվում են իրենց սիրելի մարդկանց և ընկերների շրջապատում։
 
Ստորև ներկայացնում ենք կնոջ համար իդեալական օրվա գրաֆիկը.
Ռոմանտիկ հարաբերություններ – 106 րոպե
Շփում ընկերների հետ – 82 րոպե
Աշխատանքից հետո հանգիստ – 78 րոպե
Աղոթք կամ մեդիտացիա – 73 րոպե
Սնվել – 5 րոպե
Հեռուսատացույց դիտել – 68 րոպե
Գնումներ անել – 56 րոպե
Ուտելիք պատրաստել – 50 րոպե
Հեռախոսով զրուցել – 57 րոպե
Համացանցում ,դեգերելե, էլեկտրոնային փոստը ստուգել – 48 րոպե
Տան մաքրությամբ զբաղվել – 47 րոպե
Ցերեկվա ընթացքում քնել – 46 րոպե
Երեխաներին խնամել – 46 րոպե
 
Այս հետազոտության արդյունքներին է անդրադարձել նաև բրիտանական The Sun տաբլոիդը՝ նշելով, որ իդեալական օրվա հարցում տղամարդկանց և կանանց պատկերացումներն ընդհանրապես չեն համընկնում։ Ի տարբերություն իգական սեռի, տղամարդիկ նախընտրում են 2 րոպե տրամադրել ռոմանտիկ հարաբերություններին, 30 վայրկյան՝ լոգանք ընդունելուն, 4 ժամ՝ հեռուստացույց դիտելուն, 5 ժամ՝ գարեջրատանը նստելուն և 8 ժամ՝ համացանցում աղջիկներին ուսումնասիրելուն։




Լրահոս