
Էդինբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, որ դիմագծերը կարող են պատմել ցանկացած մարդու մանկության մասին։ Իրենց վերլուծության հիմքում մասնագետները դնում են դեմքի համաչափությունը,- գրում է The Telegraph-ը:
Նրանք պարզել են, որ անհամաչափ դիմագծերով մարդիկ դժվար մանկություն են ունեցել: Այսինքն, վատ սնունդ, հիվանդություններ, ծխախոտի ծխի ազդեցություն և շրջակա աղտոտված միջավայր: Իսկ հասուն տարիքի սոցիալ-տնտեսական վիճակը նման ազդեցություն չի ունենում դեմքի վրա։