ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի դիրքերի թուլացման մասին պարբերաբար տարբեր լուրեր են տարածվում: Երբ «Ժողովուրդ»-ը փորձեց նրա մերձավոր շրջապատից հետաքրքրվել, թե ինչ վիճակում է Հ.Աբրահամյանը, բավականին անակնկալ պատասխան ստացվեց. «առաջվանը չի: Բոլոր իրենց նվիրյալ համարողները փախել են կողքերից: Ու այդ ամենի արդյունքում տուժում է Հայաստանի դիվանագիտությունը»: Թվում էր, թե Աբրահամյանի եւ հայկական դիվանագիտության միջեւ որեւէ կապ չպետք է լիներ, բայց կա, այն էլ բավականին անմիջական: Նույն աղբյուրի փոխանցմամբ, երբ Աբրահամյանը արտերկրից ժամանած հյուրերի հետ կամ օտարերկրյա այցելությունների ժամանակ կարծիք է հայտնում, ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը «խանդում է»: Նույնիսկ Ս. Սարգսյանին է որոշ բաներ հասկացրել, որ Աբրահամյանին պետք չէ թողել, որ խոսի արտաքին քաղաքականությանից: Թե ինչու է Նալբանդյանը «թարսվել» Արգամիչի հետ, կարելի է միայն ենթադրել` հիշելով, թե ով է ԱԳՆ-ից տեղափոխվել ԱԺ` Հովիկ Աբրահամյանի կողքին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ