Վեճ և կրակոցներ Էրեբունի ամրոց ռեստորանում. ինչ է կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ երեկ գիշեր կրակոցներ են հնչել Էրեբունի ամրոց ռեստորանում:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ռեստորանում վիճաբանություն է եղել, մի խումբ անձինք վիճել են, որից հետո միջադեպի մասնակիցներից մեկը հանել է ատրճանակը ու սկսել կրակել վեճի մյուս մասնակիցների վրա։

Իրավապահները շտապել են դեպքի վայր եւ այս պահին քննում են ռեստորան հաճախած անձանց ինքնությունը։

Քնար Մանուկյան




Լրահոս