Ծառուկյանը՝ ընդդիմության միասնական թեկնածու. Ահարոն Ադիբեկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Լևոն Տեր-Պետրոսյանի միակ ճարը սատարելն է”։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Սոցիոմետր” սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը և հավելեց, որ ըստ իր հաշվարկների՝ վերջինիս իմիջը խիստ բացասական է։ Սոցիոլոգը նկատում է նաև, որ ԲՀԿ-ից է կախված ընտրությունների ընթացքը, քանի որ գրեթե համոզված է, որ Ծառուկյանը միասնական թեկնածուն է։
“Ամենաքիչը 12 քաղաքական խմբավորում կմասնակցի նախագահական ընտրություններին, բայց ընդդիմության միասնական թեկնածուի շանսերը մեծ են Գագիկ Ծառուկյանի պարագայում”,-ասաց Ադիբեկյանը։ 
Ադիբեկյանի խոսքով՝ նրանք կարող էին խորհուրդներ տալ ընդդիմությանը նախագահական ընտրություններին պատրաստվելու ձևաչափի վերաբերյալ, սակայն նա դա չի անի, քանի որ ընդդիմությունը կկարծի, որ սոցիոլոգն ինչ-որ տեղից ուղորդվում է։
Ըստ Ադիբեգյանի եթե Գագիկ Ծառուկյանը հանդես գա որպես միասնական թեկնածու, նրա ունեցած 30 % վարկանիշը կավելանա 10-15%-ով։ Առաջին նախագահն ու Րաֆֆի Հովհաննիսյանն ունեն 4% վարկանիշ։




Լրահոս