Ես ամենափոքրն եմ եղել ընտանիքում: Այսօր լրագրողերի հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հիշեց պատերազմի տարիները: Նա նշեց, որ իր հայրը կռվել է Ղրիմում և հավելեց, որ ամեն անգամ հպարտություն էր զգում հորը նայելիս:
«Շատ հպարտությամբ էի նայում իմ հորը: Ես կարծում եմ՝ այս հաղթանակը արժևորվում է մեզ համար, որովհետև վերջին հաշվով միլիոնուկես հայերի պարագայում 600 հազարը կռվեցին, 300 հազարը ետ չվերադարձան, 5 մարշալ, 64 գերեներալներ և 105 հերոսներ… Սա գալիս է ասելու, որ ցեղասպանությունից հետո, եթե մենք կարողացել ենք ոտքի կանգնել… Ասում եմ՝ հայրենիք, որովհետև ակնհայտ էր, որ թուրքական բանակներն արդեն սահմանի մոտ էին և ցանկացած դեպքում, եթե հիտլերյան Գերմանիան կարողանար հաղթել, Հարավային Կովկասը այսօր կարող էր Թուրքիայի տարածք և դառնալ»,- նշեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում