ՀՍԿՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուն պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետի՝ Հյուսիսային պողոտայում գտնվող մասնաճյուղի մոտ 24-ժամյա հերթապահություն են անում ոստիկանները, որոնք բոլորին արգելում են «Մոսկվիչկա»-ի դիմացի մայթում ավտոմեքենա կայանել: Բանն այն է, որ այդ մայթի մոտ է սիրում իր մեքենան կայանել կրտսեր Նազարյանը: Ու որպեսզի նրա բացակայության ժամանակ որեւէ մեկը չհամարձակվի մեքենան կայանել այդ վայրում, Հյուսիսային պողոտայում նման ռեժիմ է սահմանվել: Ներսիկ Նազարյանը, բնականաբար, հերքեց այս լուրերը՝ որակելով շանտաժ. «Իմ որդին այդտեղ է ապրում, ինքը ներքեւում ունի իր կայանատեղին եւ իր մեքենան կանգնեցնում է ներքեւում՝ շենքի տակ, նման բաներ ասելը հարիր չէ»:




Լրահոս