Լեվոն Զուրաբյանի հայտարարություններ խայտառակություն են. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ,Ազատությունե ռադիոկայանի հետ զրույցում այսօր հակադարձել է ՀԱԿ-ի համակարգող, դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, որում նա ասել էր, թե վերընտրվելու դեպքում Սերժ Սարգսյանն ամեն ինչ անելու է Գագիկ Ծառուկյանին եւ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից հեռացնելու համար:
Էդուարդ Շարմազանովի որակմամբ` այս հայտարարությունները “կատարյալ խայտառակություն են”։ “Չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը կամ Գագիկ Ծառուկյանը Լեւոն Զուրաբյան փաստաբանի կամ ՀԱԿ փաստաբանական ծառայությունների կարիքը ունի”,- ասել է նա:
“ՀԱԿ համակարգողը խոսում է ամեն գնով ինչ-որ բան պահելու մասին, չկորցնելու մասին, բայց այնպիսի տպավորություն է, որ կորցնելու վախով եւ այդ սինդրոմով տառապում է հենց ինքը` ՀԱԿ համակարգողն ու իր շեֆը, որն այս տարիների ընթացքում վեր է ածվել այս կամ այն քաղաքական ուժի կցորդի եւ գնալով կորցնում է իր հեղինակությունը”, – նշել է իշխող կուսակցության խոսնակը։
Էդուարդ Շարմազանովը նաև ասել է, որ “ՀԱԿ համակարգողը իր հարցազրույցում բացահայտում է ՀԱԿ-ի իրական դեմքը. այն է, որ ՀԱԿ-ի հացը կամ Զուրաբյանի հացը այս կամ քաղաքական ուժերի միջեւ թվացյալ կամ իրական հակասությունների մեջտեղում հաց վաստակելն է”: “Եվ կարծում եմ, դա լուրջ քաղաքական ուժերին, քաղաքական գործիչներին բնորոշ չէ որեւէ երկրում”,- ասել է նա: Շարմազանովի ընկալմամբ` Զուրաբյանը նշված հարցազրույցում “արձանագրել է, որ մոտենում է իր եւ ՀԱԿ-ի քաղաքական մոտալուտ վախճանը”:
 




Լրահոս