Երևանում փակվում է «Chicco» հայտնի խանութների ցանցը. ո՞րն է պատճառը (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում օր-օրի ավելանում է փակված կամ փակման եզրին գտնվող խանութների թիվը: Հերթական խանութը, որը առաջիկա օրերին կփակվի, իտալական «Chicco» մանկական ապրանքների մասնագիտացված խանութների ցանցն է:  Խանութի ամբողջ տեսականու համար հայտարարված են մեծ լիկվիդացիոն զեղչեր:

11241310_906533069419406_1830713205_o

Armlur.am-ի նկարահանող խումբը Երևանի Վարդանանց փողոցում գտնվող Չիկո խանութ սրահից փորձեց պարզել` որն է խանութների փակման պատճառը:

10849680_906528809419832_2040259735_o

Մուտքի մոտ կանգնած աշխատակիցը, ցույց տալով քիչ հեռու կանգնած հեռախոսով խոսող քաղաքացուն, ասաց, որ խանութի տնօրենն է, և իրենից կարող ենք մեզ հուզող հարցերի պատասխանները ստանալ: Սակայն, վերջինս ասաց, որ ինքը խանութի տնօրենը չէ, և այդպես էլ չներկայացավ, թե ով է: Նա բավական վրդովված հայտարարեց, որ խանութը փակվում է, որովհետև փակվում է: Հարցին` ֆինանսական խնդի՞րներն են պատճառը, տվյալ անձը բացասական պատասխան տվեց:

Նա անընդհատ պնդում էր, որ իրենց խանգարում ենք, և որ այս պահին չեն կարող պատասխանել մեր հարցերին: «Երկուշաբթի այցելեք մեր խանութ սրահ, պայմանավորվեք, բոլոր հարցերի պատասխանները կստանաք»,- ասում էր տվյալ աշխատակիցը: Միաժամանակ, նա տեսախցիկի առաջ խոսելուց հետո, մի քանի անգամ հորդորեց, որ իր խոսքը չհրապարակվի, սակայն թե ինչու, պատճառաբանություն չներկայացրեց: Հարկ ենք նշել, որ որևէ գաղտնի նկարահանում չի եղել, և նա տեղեկացված է եղել, որ իրեն նկարահանում են:

Վերջում ավելացնենք, որ մենք բազմիցս անդրադառնում ենք այն փաստին, որ Երևանում վերջին շրջանում սովորական երևույթ է դարձել խանութների փակումը: Հայաստանի տնտեսության ճգնաժամային վիճակը շարունակում է խորանալ: 35% աղքատության, արտագաղթի սահմռկեցուցիչ տվյալներ ունեցող երկրում չի զարգանում նույնիսկ փոքր բիզնեսը: Մեծ թվով աղքատության ու տարեցտարի խորացող արտագաղթի պատճառով նույնիսկ փոքր կենտրոնի և քաղաքի բանուկ այլ հատվածների խանութներն են մնացել առանց հաճախորդ: Բոլոր խանութների վրա փակցված է «վաճառվում է» կամ «վարձով է տրվում» ցուցանակը, չնայած սեփականատերերը որևէ հույս չունեն, որ տարածք գնելու կամ վարձակալությամբ վերցնելու առաջարկը որևէ մեկին կհետաքրքրի:

Քրիստինա Աղալարյան, Տիգրան Սարգսյան

11068231_906533126086067_1659757788_o

11254587_906533079419405_998464454_o

11207722_906528816086498_902348061_o

11086519_906528812753165_834347684_o




Լրահոս