
Ֆորմուլա 1-ի 7-ակի չեմպիոն, լեգենդար մրցարշավորդ Միխայել Շումախերը գլխծի շրջանում ստացած ծանր վնասվածքի պատճառով վերականգնողական կուրսերը շարունակում է: Այս մասին տեղեկացրել է Շումախերի մենեջեր Սաբինա Կեմը:
Վերջինս նշել է, որ Շումախերի վիճակը փոքր-ինչ լավացել է: «Կա փոքր-ինչ տեղաշարժ, բայց առջևում դեռ երկար ճանապարհ ունենք»,- ասել է մենեջերը:
Ներկա դրությամբ Շումախերը վերականգնողական կուրեսրն անցնում է Շվեցարիայի իր տանը: Հիշեցնենք, որ նա գլխի տրավման ստացել էր 2013 թվականի դեկտեմբերին դահուկներով սահելու ժամանակ: