Կարատեի առաջնությանը մասնակցել են ՏԿԱԻՆ-ի հաշմանդամություն ունեցող աշխատակիցները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 10-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ պատանիների, երիտասարդների և մեծահասակների կարատեի 3-րդ բաց առաջնությունը, որը կազմակերպել էր JKA-Armenia ՀՀ-ում ճապոնական կարատեի ասոցացիան: Այս մասին տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը:

Կարատեի մրցումներին տարբեր տարիքային և քաշային խմբերում մասնակցեցին 500-ից ավելի մարզիկներ: Առաջին անգամ կարատեի բաց առաջնությանը մասնակցելու հնարավորություն ունեին նաև սայլակավոր հաշմանդամները: Մասնակցության հայտ էին ներկայացրել նաև ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աշխատակից սայլակավոր հաշմանդամները:

ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի նախաձեռնությամբ՝ ոչ միայն աշխատանքի են ընդունվել բազմաթիվ սայլակավոր հաշմանդամներ, այլև՝ խրախուսվում է նրանց շրջանում առողջ ապրելակերպը:

Մինչ սպորտային այս մրցմանը մասնակցելը ՏԿԱԻՆ աշխատակից սայլակավոր հաշմանդամները հնարավորություն են ունեցել մարզվելու և ձեռք են բերել համապատասխան սպորտային մարզավիճակ: ՏԿԱԻՆ վարչական շենքում` նախարար Ա. Երիցյանի հանձնարարությամբ՝ ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները սայլակավոր հաշմանդամների սպորտային առօրյան կազմակերպելու համար:

Կարատեի բաց առաջնությանը մասնակցելու համար ՏԿԱԻ նախարարության սայլակավոր հաշմանդամների հետ նախապատրաստական աշխատանքներ են իրականացրել ՀՀ Ճապոնական կարատեի ասոցացիայից հրավիրված հատուկ վերապատրաստում անցած մարզիչները: ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից (ՃԿԱԿ) առաջնությանը մասնակցում էր 6 սայլակավոր հաշմանդամ:

ՃԿԱԿ աշխատակիցները կարատեի 3-րդ բաց առաջնության ժամանակ արհեստավարժ կերպով ներկայացրեցին համար առաջին` «հեյան շոդան» (հանգստություն և ինքնավստահություն) կատան: Մրցավարական անձնակազմը բարձր գնահատեց հաշմանդամ մասնակիցների սպորտաձևին տիրապետելու և կատարողական վարպետությունը:

ՀՀ ՏԿԱԻՆ հաշմանդամություն ունեցող մասնակիցներից Արտյոմ Սահակյանը և Նաիրա Աղաբեկյանը Երևան քաղաքի Շոտոկան կարատե-դո ֆեդերացիայի 3-րդ բաց առաջնությանը Ջու-Կումիտե ձևում զբաղեցրին համապատասխանաբար՝ առաջին և երկրորդ հորիզոնականները, իսկ Մերի Մհլամյանը, Մերի Մանուկյանը, Նվարդ Սահակյանը և Գոհար Նավասարդյանը բաժանեցին երրորդ մրցանակային հորիզոնականը:

Սիրով շնորհավորում ենք մեր գործընկերներին, հպարտանում նրանց հաջողություններով և մաղթում նորանոր նվաճումներ:

DSC_0007-13715-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

DSC_0003-13714-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

 




Լրահոս