Պերմի «Ամկարը» ժամանել է Կրասնոդար, որտեղ Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրում կմրցի համանուն թիմի հետ։
Կուբանի մայրաքաղաք չեն ժամանել Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, ինչպես նաև Սերգեյ Բալանովիչը և Իգոր Կերեևը: Ռ. Արզումանյանը վնասվածք ունի։
«Կրասնոդար» – «Ամկար» հանդիպումը կկայանա մայիսի 11-ին՝ Երևանի ժամանակով 19։30-ին։