Կբարձրանա անշարժ գույքի կադաստրի սպասարկման որակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի մարզային և տարածքային ստորաբաժանումների, սպասարկման գրասենյակների վարչական տարածքների ընթացիկ նորոգման աշխատանքը ձեռք կբերվի “Գնումների մասին”ՀՀ օրենքով նախատեսված բանակցային ընթացակարգով, ինչի շնորհիվ կբարելավվեն աշխատանքի պայմանները, կբարձրանա աշխատանքի արտադրողականությունը և սպասարկման որակը։
Կառավարությունն իր նիստում ընդունել է գույք օտարելու որոշում, որի համաձայն “Հանա տրանս”ՍՊԸ կողմից ԼՂՀ-ից ածխի տեղափոխումն արդյունավետ կազմակերպելու համար նախատեսվում է Վարդենիս քաղաքում գտնվող երկաթգծի նախկին հյուրանոցի շենքը ուղղակի վաճառքի ձևով օտարել “Հանա տրանս” ՍՊԸ-ին։՝ Ածուխն օգտագործվելու է Երևանի ջերմաէլեկտրակայանի հին կայանում ջուր-ածխային վառելիքով էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով։
Կառավարության որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության երկու ՊՈԱԿ-ների ավելի քան 140 մլն դրամ արժեքով գույքը սեփականության իրավունքով հանձնվել է ,Հայկական գյուղատնտեսական ակադեմիաե ՊՈԱԿ-ին՝ իբրև աջակցություն նյութատեխնիկական և լաբորատոր բազաների ամրապնդման ու համալրման։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրված “Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր” ֆինանսավորման պայմանագրին։ Ծրագիրն ուղղված է Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի քաղաքային և գյուղական մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի առավել կենսական միջոցառումների իրականացմանը, ջրամատակարարման բարելավմանը, ինչպես նաև Դիլիջան և Ջերմուկ քաղաքներում եղտաջրերի մաքրման կայանների և կոյուղու կոլեկտորների վերականգնմանը։ Ծրագիրն սկսվել է 2012 թվականին և նախատեսվում է ավարտել 2015-ին։




Լրահոս