Շաբաթ օրը Սերժ Սարգսյանը մասնակցեց ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ տարածաշրջանի համար հույժ կարեւոր նշանակության մի իրադարձության. Երեւանում բացվեց «Դալմա» առեւտրի կենտրոնը: Նկատենք, որ պարտաճանաչ կերպով մասնակցելով Երեւանի տարբեր վայրերում տեղադրված արձանների բացմանը, հարսանիքներին ու թաղումներին՝ Ս. Սարգսյանը երկրի նախագահի ինստիտուտի նշաձողն ամեն օր իջեցնում է: Ու հիմա, մի կողմ թողնելով երկրի առաջ ծառացած խնդիրները, ահագնացող արտագաղթն ու սոցիալ-տնտեսական վիճակը, իր պարտքն է համարում անձամբ ներկա գտնվել սուպերմարկետների բացմանը: Այսքանից հետո, թերեւս, պատահական չէ, որ Հայկական բարեգործական միության ընդհանուր ժողովում ելույթ ունենալու համար հռետորը նրան խոսափողի մոտ հրավիրեց «ՀՀ նախագահ Սերժ Սեդրակյան» դիմելաձեւով: Ինքն էլ փորձեց հումորով դուրս գալ իրավիճակից,. «Սեդրակյան ազգանունն էլ վատը չէ, բայց Սարգսյանի հետ չեմ փոխի»:
ՆԱԽԱԳԱՀԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՆՇԱՁՈՂՆ ԻՋՆՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ