«Բազե-2015»-ի լրագրողների ջոկատի համար ընդունվում են հայտեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 17-23-ը Ծաղկաձորում անցկացվելիք «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքում լրագրողների ջոկատի կազմավորման համար ընդունվում են հայտեր։

Ջոկատի անդամները հավաքի ընթացքում պետք է մրցեն հետևյալ մրցութային միջոցառումներում՝ սեղանի թենիս, շախմատ, սպորտլանդիա, պարանի ձգում, վոլեյբոլ, ձեռքի ուժ, մինի ֆուտբոլ, ազգային խաղեր, լող, երգ, պար, նորաձևություն, նկարչություն, բրեյն ռինգ, «Բազե բանալի»։

Ջոկատը կազմված է 9 մասնակցից, այդ թվում` ջոկատի ղեկավարը: Ջոկատի կազմում պետք է ընդգրկված լինի առնվազն 4 աղջիկ: Լրագրողների ջոկատում կարող են ներգրավվել գործող լրագրողները, օպերատորները, լուսանկարիչները։

Հավաքի ընթացքում, մարզական, մշակութային, ինտելեկտուալ մրցույթներից բացի, սպասվում են նաև հետաքրքիր հանդիպումներով, քննարկումներով լի օրեր։

Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են ընդգրկվել «Բազե-2015»-ի լրագրողների ջոկատում, կարող են լրացնել կցված հայտաձևը և ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ դիմել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն (հեռ.՝ 010545802 (ներքին՝ 16), 093517112)։ Ջոկատի անդամների ընտրությունը կկատարեն լրագրողները։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 13-ը։




Լրահոս