Սամվել Բալասանյանն ընդունել է Եվրոպայի առաջնություններում մեդալներ նվաճած գյումրեցի մարզիկներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` մայիսի 12-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց  2015թ.-ի ապրիլին Եվրոպայի առաջնություններում մեդալներ նվաճած գյումրեցի մարզիկներին և նրանց մարզիչներին:

Հանդիպման սկզբում քաղաքապետը շնորհավորեց մարզիկներին` հաջողություններ մաղթելով առաջիկա մրցաշարերում: Սամվել Բալասանյանը բարձր գնահատեց մարզիկների և մարզիչների աշխատանքը` հույս հայտնելով, որ հաղթանակները կլինեն շարունակական, հատկապես, որ Գյումրու սպորտը մշտապես առաջատար դիրքերում է:

Մարզիկներն ու մարզիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ուշադրության համար՝ խոստանալով հաջորդ մրցաշարերից եւս վերադառնալ մեդալներով: Հանդիպման վերջում քաղաքապետ Սամվել Բալասանյանը դրամական պարգևներ հանձնեց մարզիկներին և մարզիչներին` խոստանալով մշտապես ուշադրության կենտրոնում պահել սպորտը:

Գյումրու քաղաքապետարան




Լրահոս