Սամվել Ալեքսանյանը հարստանալու նոր միջոց է գտել. խաղային ապարատներ` «Երևան Սիթի»-ում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հարստանալու նոր միջոց է գտել: Բոլորովին վերջերս նրան պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում տեղադրվել են խաղային ապարատներ, որոնք կոչվում են «Էլլոտո»:

Ապարատներն աշխատում են գումարով, ինչպես նաեւ հայերեն մենյուով: Իսկ գումարը սկսում է 1000 դրամից. Կոպեկների ներբեռնման տեղ չկա: Թղթադրամը ներբեռնում ես ու սկսում խաղալ: «Ժամանակի» այցելության պահին Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայում», որտեղ ևս կա այդ ապարատից, մարդիկ հերթ էին կանգնել խաղալու համար:

 

Ուշագրավ է, սակայն, որ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածն արգելում է քաղաքի ներսում շահումով խաղեր, խաղային ապարատների տեղադրումը քաղաքի ներսում: «Խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս»,-սահմանում է օրենքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս