Մերսեդեսի վարորդը վազանցի ժամանակ հարվածել է Վազ 2107-ին. կա վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում, Կապան քաղաքի բնակիչ, 51-ամյա Աշոտ Գրիգորյանը, վարելով “Մերսեդես” մակնիշի 22 ՕԼ 195 համարանիշի ավտոմեքենան, Գորիս-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին վազանց կատարելու ժամանակ, բախվել է Գորիս քաղաքի բնակիչ, 50-ամյա Սինոդ Հարությունյանի վարած “Վազ 2107” մակնիշի 15 ՏՕ 560 համարանիշի ավտոմեքենային:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Հարությունյանը տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքքննչական բաժնի Գորիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս