Երեկ՝ ժամը 12:30-ից մինչեւ 13:00-ն, ԱԺ ՀՀԿ խմբակցությունում իրարանցում էր: ՀՀԿ-ականները շտապում էին Գալուստ Սահակյանի աշխատասենյակ ու արագ հեռանում: Մի պահ Գալուստ Գրիգորիչի սենյակն այնքան էր «լցվել», որ ԱԺ նիստերի դահլիճը կիսադատարկ էր: Մանվել Բադեյանը, Աշոտ Աղաբաբյանը, Վարդան Այվազյանն ու Արթուր Գեւորգյանը երկար ժամանակ Գրիգորիչի սենյակում ինչ-որ հարց էին քննարկում, ու դա այնքան տեւեց, որ Մուրադ Մուրադյանը, բացելով Սահակյանի աշխատասենյակի դուռը, աշխատակցուհիներին հարցրեց. «Էս ո՞ւր են, դահլիճը դատարկվել ա»: ՀՀԿ խմբակցությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ իրենք քննարկում էին ՀՀ Վերահսկիչ պալատի 2013թ. ծրագիրը՝ յուրաքանչյուրը փորձելով իր հարազատ ոլորտը հեռու պահել ՎՊ տեսադաշտից:
«ԽԱՌՆ» ԷԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ