Ինչ նպատակով էր Արմենակ Դավթյանը հափշտակել 23 մլն դրամ. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկանում է, որ Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում ավարտվել է  քաղաքացի Արմենակ Դավթյանի կողմից՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Արմենակ Դավթյանը Կապան քաղաքի բնակիչ Ա. Գևորգյանին ներկայացել է  որպես Կապանի տարածաշրջանի 12 գյուղերում շուրջ 30 միլիարդ ՀՀ դրամի ֆինանսավորման ենթակա շինարարական աշխատանքների կատարման ծրագրերի համակարգող-պատասխանատու եւ գործընկերային հարաբերություններ հաստատել նրա հետ։ Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Ա. Դավթյանը խոստացել է Ա.Գևորգյանի ղեկավարած ընկերությանը հանձնել նշված ծրագրերով նախատեսված  շինարարական աշխատանքների կատարումը՝ առաջարկելով իրեն տրամադրել  ֆինանսական միջոցներ՝ ծրագրերը կազմելու, վերակազմելու, դրանք իբր հաստատման ներկայացնելու, իսկ հետագայում էլ` ծրագրերի համար նախատեսված գումարներն իբր հափշտակած և փախուստի դիմած իր գործընկերոջը հայտնաբերելու և գումարները վերադարձնելու պատրվակով։

Ձեռք բերելով համաձայնություն նշված հարցերի շուրջ՝ Ա.Դավթյանը, չարաշահելով Ա.Գևորգյանի վստահությունը, 2011-2013 թթ. նրանից մաս-մաս առձեռն ստացել է ընդհանուր առմամբ առանձնապես խոշոր չափերով` 18.000.000 ՀՀ դրամ եւ հափշտակել։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Դավթյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:




Լրահոս