ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն օրերս մարզպետարանում հանդիպում է ունեցել համայնքների ղեկավարների հետ, որի ընթացքում թեժ քննարկում է տեղի ունեցել: Ս. Խաչատրյանը խիստ նկատողություն է արել գյուղապետերին՝ դժգոհելով, որ չեն վճարում հարկերը: Մասնավորապես խոսք է եղել հողի գույքահարկի մասին: Զայրացած մարզպետը գյուղապետերին ասել է, որ նրանց հետ հերթական հանդիպումը կլինի նոյեմբերի 5-ին, եւ ինքը սպասում է, որ մինչ այդ համայնքապետերը վճարեն բոլոր հարկերը: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Ս. Խաչատրյանից, սական վերջինս ասաց, որ շատ զբաղված է եւ չի կարող խոսել:




Լրահոս