
«Ցանկալի կլիներ, որ ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկը հնարավորություն ունենար մեզ օգնելու ձեռք բերել սաղմի փոխպատվաստման լաբորատորիա, որն այնքան կարեւոր է այսօր հոտի տոհմային կազմի բարելավման, կարճ ժամկետում բարձր մթերատու կենդանիներով այն համալրելու գործում»:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հիմա էլ սկսել է բարձրաձայն երազել: Նա իր հյուրերի հետ հանդիպման ժամանակ չի կարողացել արդյունքի հասնել, հանդիպումից հետո տարածված հաղորդագրությամբ է փորձում համոզել Համաշխարհային բանկին, որ փող տա՝ սաղմի փոխպատվաստման լաբորատորիա ձեռք բերելու համար: Հուսանք, որ նրան իր հարազատ ՕԵԿ-ում երբեւէ ասած կլինեն, որ նախարարը ոչ միայն գյուղացիների համար աղոթք պետք է անի, այլեւ միջազգային պատվիրակությունների հետ բանակցություններ վարի՝ կոնկրետ արդյունքներով: