Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառում Դիլիջանում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայրենի երկրի խաղաղության համար մարտնչած հայորդիների քաջությունն ու սխրանքը ևս մեկ անգամ արժևորելու նպատակով մայիսի 12-ին Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցում կազմակերպվել էր հայրենասիրական միջոցառում: Ի թիվս բարձրաստիճան այլ զինվորականների և հյուրերի` հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:

Մայիսյան հաղթանակներին նվիրված տոնական միջոցառումը կազմակերպվել էր դպրոցի տնօրինության և ուսուցչական անձնակազմի նախաձեռնությամբ: Միջոցառման ընթացքում աշակերտները հիշարժան դրվագներ են ներկայացրել մայիսյան եռատոների պատմությունից, երգերի, պարերի և ասմունքի միջոցով հիշատակել Հայրենական մեծ պատերազմին ու Արցախյան ազատամարտին մասնակցած հերոսներին:

Ողջունելով հյուրերին և կարևորելով մայիսյան հաղթական իրադարձությունների դերն ու նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդգծել է, որ այս օրերին դպրոցներում պարբերաբար կազմակերպվող հայրենասիրական միջոցառումները ոչ միայն ոգևորության ու ոգեկոչման խորհուրդ ունեն, այլև մատաղ սերնդին նախապատրաստում են ապագա հաղթանակների:, քանի որ մարտունակ բանակի զարգացումն ու խելացի պաշտպանական քաղաքականության իրականացումն անհնար է առանց կրթության:

Միջոցառման ընթացքում երիտասարդ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում ունեցած ներդրման, ինչպես նաև ազատամարտի հերոսների հիշատակի հավերժացման գործում ունեցած ավանդի համար ՀՀ պաշտպանության նախարարը պատվոգրեր, գերատեսչական մեդալներ և արժեքավոր նվերներ է հանձնել Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցի մի շարք ուսուցիչների և աշակերտների:

unnamed (1)

unnamed (2)

unnamed (3)

unnamed (4)

unnamed (5)

unnamed (6)

unnamed (7)

unnamed (8)

unnamed (9)

unnamed




Լրահոս