ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ՍԽԱԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյուզի Մելիքյանի վերջին տեսահոլովակը քննարկումների առարկա դարձավ: Սոցիալական տարբեր կայքերում սկսեցին քննադատել, թե երգչուհին աղավաղում է մայրենի լեզուն՝ «որովհետեւ» բառի փոխարեն օգտագործելով «որտեւ» բառը: Տարատեսակ վիրավորական արտահայտություններն առիթ դարձան, որ Սյուզին խոստովանի իր սխալը. «Ավելի լավ կլիներ` «որովհետեւ» հնչեր, ընդունում եմ: Եթե նորից ձայնագրվի երգը, հաշվի կառնեմ սխալս: Գիտեմ, որ ճիշտ ձեւը որովհետեւն է, բայց քանի որ երգի բառերը գրել են «Մեծ Հայք» խմբի ռեփերները, մաքուր գրական տեքստ չի ստացվել: Ես չեմ խառնվել ու չեմ ցանկացել այն փոխել: Այս ոճի մեջ իմ առաջին երգն է, բնական է, որ պետք է քննարկվեր: Բավական շատ արձագանքներ եմ ստացել, եթե չքննարկեին, կմտածեի, որ հետաքրքիր չի ստացվել: Չգիտեմ՝ այս ոճում հետագայում նորից կերգեմ, թե ոչ»: Երգչուհու փոխանցմամբ՝ իր վերջին «Սպասի՛ր ինձ» երգի  տեսահոլովակի մասին լսել է ինչպես բացասական, այնպես էլ դրական կարծիքներ եւ նկատել է, որ վատ մեկնաբանությունները հիմնականում աղջիկներն են գրում: «Վերջին շրջանում այնքան քննադատություններ եմ լսել մեր երգիչների ու այլ մարդկանց վերաբերյալ, որ իմ հանդեպ արվածը շատ նուրբ էր: Այս ոճի երգերը դժվար հասանելի են, իմաստն առեղծվածային է մնում, խաղարկային է, եւ ես հասկացել եմ իմաստը»,-մեկնաբանել է Սյուզի Մելիքյանը:




Լրահոս