Վանաձորում դանակահարվել է ժամկետային զինծառայող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 25-ի գիշերը Վանաձոր քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում տուժել է “ԴՈՒՑ” զորամասի՝ 1990 թվականին ծնված ժամկետային զինծառայող Հայկ Մելքոնյանը։ Այս մասին  տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ Վերոնշյալ վարչությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ դանակահարությունը տեղի է ունեցել զորամասի տարածքից դուրս։ Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։ 




Լրահոս