Աբովյանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է 4 թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, հունիսի 7-ին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում այսօր իր թեկնածությունն էր առաջադրել Արթուր Հարությունյանը (Պալաչը):

Armlur.am-ը Կենտրոնական ընտրական ընտրական հանձնաժողովից տեղեկանում է, որ բացի Արթուր Հարությունյանից քաղաքապետի ընտրություններում թեկնածություն է առաջադրել ևս երեք հոգի: Թեկնածուներից մեկը Վահագն Գևորգյանն  է, ով համարվում է իշխող ՀՀԿ-ի թեկնածուն և Գագիկ Ծառուկյանի հովանավորյալը: Նա Ազգային ժողովի տարածքային կառավարման մշտական հանձնաժողովում փորձագետ է աշխատում:

Մյուս թեկնածուները Սամվել Հակոբյանն ու Կարապետ Իսրայելյանն են: Բոլոր չորս թեկնածուներն էլ անկուսակցական են ներկայացել:




Լրահոս