Վթար Վրաստանում. վիրավորվել է Հայաստանի 4 քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 13-ին, ժամը 20.01-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 16.46-ի սահմաններում Բագրատաշեն-Թբիլիսի ավտոճանապարհի 53-րդ կմ-ում` Կումիսի գյուղում, բախվել են «Օպել» մակնիշի (վարորդ Խլաչեդ Ալոխադձե) VIN 155 պ/հ-ի եւ «Աուդի» մակնիշի (վարորդ Վազիտ Ավետիսյան) 33OR646 պ/հ-ի ավտոմեքենաները։

Վթարի հետեւանքով «Աուդի» մակնիշի վարոդը եւ ուղեւորներ Մարինե Մելիքյանը (ծնվ. 1985թ), Էմմա Ավետիսյանը (ծնվ. 2011թ), Վազիկ Ավետիսյանը (ծնվ. 2013թ) հոսպիտալացվել են Մարնեուլի քաղաքի ԲԿ. որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:




Լրահոս