
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում:
Մկանային վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը բաց էր թողել «Հերտա»-ի և «Հոֆենհայմ»-ի դեմ խաղերը: Սպասվում է, որ Ռոյսը «Բորուսիա»-ին կկարողանա օգնել «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղում, որը կկայանա մայիսի 16-ին: