
Լոնդոնի «Արսենալ»-ը մոտ է Լոնդոնի «Չելսի»-ի 32-ամյա դարպասապահ Պետեր Չեխի տրանսֆերը գնելուն: Նրանք Չեխիայի ազգային հավաքականի դարպասապահի տրանսֆերի համար պատրաստ են վճարել 10 մլն ֆունտ:
Ֆուտբոլիստին կառաջարկվի 3-ամյա պայմանագիր, և շաբաթական 125 հազար ֆունտ աշխատավարձ: Նշենք, որ Չեխի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են նաև «Ինտեր»-ը, «Ռոմա»-ն և «Բեշիկթաշ»-ը: