
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կարծում է, թե անպատժելիությունը վատ բան է, սակայն Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին չի ցանկանում անդրադառնալ:
Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե Սուրիկ Խաչատրյանի որդու հետ կապված դեպքի հետ արդարադատության համակարգը գործ չունի: Նրա խոսքով, դա քրեական մարմինների խնդիրն է:
«Կոնկրետ գործը չեմ ուզում մեկնաբանել, բայց անպատժելիությունը վատ բան է»,- եզրափակեց նախարարը: