
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ոստիկանության աշխատակիցների կողմից, բռնությամբ զուգորդված, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ՝ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորություններն անցնելը)։ Այս մասին Armlur.am-ը տեղեկացավ Հատուկ քննչական ծառայությունից։
Հիշեցնենք, որ Առուստամյանը վարչական բերման էր ենթարկվել մեկ շաբաթ առաջ՝ ոստիկանին վիրավորելու համար: Ազատ արձակվելուց հետո լրագրողը պնդել էր, որ բերման ենթարկելիս ոստիկանները բռնություն են գործադրել իր նկատմամբ, և հաղորդում էր տվել հանցագործության մասին։