Դափնու տերևը հրաշալի միջոց` մաշկի երիտասարդացման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առանց դափնու տերևի անհնար է պատկերացնել շատ համեղ ուտեստներ: Դրանից զատ, դափնու տերևները սկսեցին կիրառել նաև կոսմետոլոգիայում: Դրա թուրմն օգտագործվում է ամենատարբեր դիմակների պատրաստման, մազերին փայլ հաղորդելու, մարմնի ամրացման, ինչպես նաև մաշկի երիտասարդացման համար:

Դափնու տերևը օգտակար է ինչպես թարմ, այնպես էլ չորացրած վիճակում: Դափնին իր մեջ պարունակում է B, A, PP, C վիտամիններ: Այն նաև հարուստ է կալիումով, մանգանով, երկաթով, ցինկով, պղնձով: Դափնու տերևը ճիշտ է պահպանել սննդի համար նախատեսված տուփով:

Դափնին ունի շատ օգտակար ու բուժիչ հատկություններ: Այն օգնում է բուժել մրսածությունը, գրիպը, չարորակ ուռուցքը ու էլի մի շարք հիվանդություններ: Սակայն պետք է հիշել, որ ցանկացած բաղադրիչի չափից ավել օգտագործումը կարող է հանգեցնել հակառակ ազդեցության:




Լրահոս