Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը:
Համաժողովի երկրորդ օրը մեկնարկել է և ընթանում է երևանյան կոմյունիկեի քննարկումը: Ելույթ ունեցողները հիմնականում բարձր են գնահատել կատարված աշխատանքը՝ նշելով, որ կոմյունիկեի նախագծի նախնական տարբերակը, որը ներկայացվել է պատվիրակներին, կատարաված է պրոֆեսիանալ թիմի կողմից և բովանդակային առումով հիմնականում ընդունելի է ԵԿԲՏ բոլոր երկրների համար: Կոմյունիկեի առանձին դրույթների վերաբերյալ քննարկումների ընթացքում ներկայացվել են առաջարկություններ, որոնք հաշվի առնելով՝ կոմյունիկեի վերջնական տեքստը հաստատման կներկայցվի եզրափակիչ նիստում:
Միաժամանակ ԵԿԲՏ երկրների ներկայացուցիչների մասնակցությոմբ զուգահեռ նիստեր են ընթանում «Բարձրագույն կրթության զարգացման ընդհանուր միտումները. կառուցվածքային բարեփոխումներ և շարժունություն», «Էրազմուս+ ծրագիր (2014-2020). Միջազգային ուղղվածություն-աջակցություն արդիականացմանը և միջազգայնացմանը», «Որակի ապահովման միջազգայնացում, ապագայի մարտահրավերները և առաջնահերթությունները» և «Արտաքին որակի ապահովման ճանաչումը սահմանկից երկներում – «Միջազգային որակի ապահովման գործառույթի ճանաչումը ԵԲԿՏ-ում» (RIQAA) ծրագրի արդյունքները» թեմաներով:
Նախատեսված են նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մի շարք երկկողմ հանդիպումներ: